Քաղաքական

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է պարեկների ուղղությամբ Ադրբեջանից կրակելու լուրը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունից հայտնել են, որ առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախ չի եղել։

«Մենք պարեկություն ենք կատարում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»,- ասված է նրանց թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, թե Ադրբեջանական ԶՈՒ-ն Վերին Շորժայում կրակել է ԵՄ դիտորդների ուղղությամբ։