Քաղաքական

ՄԱԿ–ը, ՊԳԿ–ն և մյուսները պետք է համախմբեն ջանքերը Լաչինի միջանցքը բացելու համար․ ԱԳՆ խոսնակ

 Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի պայմաններում, ամառային եղանակին, մարդիկ նաև բախվում են ջրի պակասի։ Վառելիքի բացակայության պատճառով պոմպերն աշխատում են կիսով չափ հզորությամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«ՄԱԿ–ը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և մյուս հաստատությունները պետք է համախմբեն ջանքերը Լաչինի միջանցքը բացելու համար»,– գրել է նա։