Քաղաքական

Շնորհավորել է ՀՀ-ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Իր ուղերձում Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որ ճանաչել է ՀՀ անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է ԻԻՀ կամքը՝ ամրապնդելու ՀՀ հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։