Քաղաքական

«Սուրեն Պապիկյանի չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ». Հովհաննիսյան

«Այդ միջոցառմանը Սուրեն Պապիկյանի չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ», - ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չմասնակցելուն։

Հովհաննիսյանն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական մեկնաբանություն չկա․ «Դա վերաբերմունք չի ՀԱՊԿ-ի նկատմամբ», - ասաց Հովհաննիսյանը։