Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

«Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել». Գեղամ Նազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

19 Մայիսի, 12:50

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձին։

Պատգամավորին անհասկանալի է, թե ինչու է վարչապետի որդին թողնվել անպաշտպան․ «ԱԱԾ-ին կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել։ Միգուցե մի օր էլ շատ ավելի վատ մարդկանց կողմից գործողություն իրականացվեր․ նա ինչու՞ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»։

Պատգամավորը նաև կոչ է արել՝ Ա. Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին չկալանավորել. «Ես շատ հանգամանքներ հաշվի առնելով՝ մեղադրող կողմին կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից։ Քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով։ Նույն կինը, որն այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն, և բնական է, որ կգտնվի հուզական բարձր ֆոնում։ Պետք չէ հասցնել այսպիսի անհասկանալի, անընդունելի վիճակի»,- ասել է պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել