Քաղաքական

ԵՄ դեսպանը Շառլ Միշելի հայտարարությունը որակել է առաջադեմ

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններից հետո ԵԽ նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։

Հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական զորքերը դուրս են գալու տարածքից մինչև որևէ փաստաթղթի ստորագրում, Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է. «Իհարկե, այդ գաղափարը մեր մի շարք գործընկերների կողմից քննարկվել էր ոչ միայն Եվրամիության, այլև ԱՄՆ-ի կողմից և արդեն իսկ այդ սահմանների ճանաչումը ենթադրում են նման դուրս բերում»։

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն էլ Շառլ Միշելի հայտարարությունը որակել է առաջադեմ. «Բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն բանակցությունների սեղանին»։ Ըստ նրա,