Քաղաքական

Ինքնիշխանությունը երկար ճանապարհ է. Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում ռուս սահմանապահների և հատուկ ծառայությունների մասին

Ինքնիշխանությունը երկար ճանապարհ է. Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում ռուս սահմանապահների և հատուկ ծառայությունների մասին

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգոորյանը «Новой газеты Европа»-ին ծավալուն հարցազրույց է տվել:

Լրագրողի դիտարկմանը, թե դուք անընդհատ  օգտագործում եք «ինքնիշխանություն» բառը, բայց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի հետ ընդհանուր համակարգչային բազա ունի, բացի այդ Երևանը բառացիորեն լցված է ռուսական հատուկ ծառայություններով, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս, Գրիգորյանը պատասխանել է.
«Ցանկացած հետախուզական գործունեություն կասեցնելու համար անհրաժեշտ է անվտանգության կառույցների ամբողջական բարեփոխում։  Պետք է հասնել նրան, որ մեր ինստիտուտները ծառայեն միայն Հայաստանին։ 

Հենց հիմա չենք կարող այդ հարցը կարգավորել, բայց հեռանկարում կարող ենք և կանենք։  Ի դեպ, Զվարթնոցի մասին. բոլորը հիշում են, որ դեռ վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահները, իսկ հիմա նստած են նաև հայ սահմանապահները։  Ուրեմն, առաջընթաց կա։ Բայց ինքնիշխանությունը երկար ճանապարհ է։ Դուք չեք կարող մի օր արթնանալ և լիովին անկախ լինել: Պետք է նախ մի քայլ անել, հետո մեկ այլ, հետո էլ երրորդը»։  

Հիշեցնենք, որ նույն հարցազրույցում Արմեն Գրիգորյանը փակագծեր էր բացել ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի դուրս գալու վերաբերյալ:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական