Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 22 ℃

Рус Eng

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվել է. Արմեն Գրիգորյան

Քաղաքական

14 Մայիսի, 15:45

«Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում էինք, որ այն կգործի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չգործեց»: Այս մասին Новая Газета-ին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:

Լրագրողի հարցին, թե քննարկվե՞լ է  ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա ճգնաժամ է։

Թե ինչ պետք է այդ դեպքում անի Հայաստանը, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Փնտրել սպառազինության նոր մեխանիզմներ և մատակարարումներ, որովհետև օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին:

Հետևեք մեզ Telegram-ում