ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանն ազատ է արձակվել ձերբակալված անձանց պահելու վայրից։
Հիշեցնենք, նա ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։ Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ։