ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. այս մասին տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև. Սահակյանը հարվածել է Վարդանյանին, պատճառելով մարմնական վնասվածք։