Քաղաքական

Հարձակվեց, հարվածեց և տիեզերական արագությամբ փախավ. պատգամավորը մանրամասներ է հայտնել միջադեպից

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը մանրամասներ է հայտնել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջադեպից։

«Այսօր, պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածքներ հասցրեց նրան և տիեզերական արագությամբ փախավ։

Պատգամավորին ոչ հարիր այս խայտառակ արարքը պետք է հետևանք ունենա նշյալ դաշնակցական պատգամավորի համար»,- գրել է Դավոյանը ֆեյսբուքի իր էջում։