Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

«Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսել ենք 2-3 ամիս առաջ». Ալեն Սիմոնյան

Քաղաքական

20 Մարտի, 13:06

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ ՍԴ-ում Հռոմի ստատուտի քննարկմանն ու Հայաստանի կողմից վավերացմանը։ Նա նշել է, որ ՀՀ-ն այդ համաձայնագրի վավերացումը սկսել է երկու-երեք ամիս առաջ՝ մինչև Հաագայի դատարանի որոշումը։

«Հիմա անհրաժեշտություն առաջանալու խնդիր չկա, մենք շուտ ենք սկսել այս գործընթացը, մինչև Հաագայի դատարանի այս որոշումը։ ՀՀ-ն մարդիկ ունի, ՀՀ-ին պետք է այս որոշումը, այս համաձայնագրին միանալը։ Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի»։  

Հիշեցնենք՝ Հաագայի դատարանը որոշում է կայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին, և այս որոշումը վերաբերում է Հռոմի ստատուտը վավերացրած բոլոր երկրներին։

 

Հետևեք մեզ Telegram-ում