Քաղաքական

ԱԳՆ-ն մտահոգված է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայ բնակիչների դեմ ուղղված բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին՝ գրելով. «Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների վրա վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։