Իշխող խմբակցությունը ՄԻՊ-ի նոր թեկնածու վերաբերյալ որոշում չունի
Քաղաքական
24 Հունվարի, 20:15
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ թեկնածուի հարցում դեռ որոշում չունի. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՄԻՊ նոր թեկնածուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է․ «Դեռ որոշում չունենք․ երբ լինի, կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ այսօրվանից Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում