Քրիստինե Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Հասարակություն
24 Հունվարի, 17:03
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ.
«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»։