«Ոչինչ չգիտեմ». Արմեն Չարչյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրի մասին
Քաղաքական
23 Հունվարի, 13:28
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Մեկնաբանություն ստանալու նպատակով Radar Armenia-ն կապ հաստատեց պատգամավոր Արմեն Չարչյանի հետ, սակայն նա նշեց, որ որևէ բանից տեղյակ չէ․ «Ոչինչ չգիտեմ, դեռ որևէ մեկը ինձ կոնկրետ բան չի ասել։ Եթե իմանամ, Ձեզ կասեմ»,-ասաց Չարչյանը։
Հիշեցենք՝ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության մեկ այլ ներկայացուցչի՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու 3 միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում