Քաղաքական

Վահե Ղազարյանը կնշանակվի ՆԳ նախարար

Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` ՀՀ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն դեկտեմբերի 16-ին ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ՀՀ-ում ստեղծվել է ՆԳ նախարարություն։

Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՆԳ նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը։