Քաղաքական

Ֆիզիկական անձանց հայտարարագրերը գաղտնի կլինեն. ՊԵԿ նախագահ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է Հայաստանում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ ներդնելու հարցը։

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը անդրադառնալով այդ հարցին, հայտարարեց, որ քաղաքացիների հայտարարագրերը, ի տարբերություն պաշտոնատար անձանց հայտարարագրերի, լինելու են գաղտնի. «Դրանք պաշտպանված են լինելու ՏՏ անվտանգային համակարգերով։ Սրանք տվյալներ չեն, որ հրապարակային են, այլ օգտագործվելու են ՊԵԿ առջև դրված նպատակների իրագործման համար»։