Շաբաթ, 26 Նոյեմբերի 2022

USD394.38

EUR403.03

RUB6.14

Երևան 8 ℃

Рус Eng

Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Հասարակություն

17 Նոյեմբերի, 11:21

Կառավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ։ Կառավարության նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց՝ առաջարկվում է սահմանել սկզբունքները, թե ինչպես են հարկային մարմիններն ու հայտարարագրվողները փոխհարաբերվելու։ Ըստ նրա, զուգա­հե­ռա­բար ներդրվելու է միջազգային պրակ­տի­կա­յում լայնորեն կիրառվող «սոցիալական կրե­դիտ­­ների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:

Նախարարի խոսքով, նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

«2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

բ. նոտար հանդիսացող, հանդիսացած, ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են հան­դիսացել են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր փայա­տեր, անդամ,

դ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայ­քարի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համար­վում,

ե. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենս­գրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից»։

Երկրորդ փուլում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկ­­վող եկամուտ ստացած քաղաքացիները,

գ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ ն քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

դ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենս­գրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

ե. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ  քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից։

Երրորդ փուլում՝ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հան­­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ները:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջազգային գործընկերները խորհուրդ տվել սահմանել նաև պատասխանատվության մեխանիզմ։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից