Քաղաքական

«Պատիվ ունեմ»-ը՝ խմբակցության կազմալուծման լուրերի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել էր, թե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուտով կկազմալուծվեն։

Radar Armenia-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն, ըստ էության, հրաժարվեց մեկնաբանել Սիմոնյանի հայտարարությունները՝ ասելով. «Պատկերացնում ե՞ք՝ ինչով պետք է զբաղվեմ, եթե հերթով պատասխանեմ իշխող ուժի՝ երկրի իրական օրակարգի հետ որևէ առնչություն չունեցող և նպատակային դաշտ նետվող «օդում կախված» լուրերին»։

Հիշեցնենք՝ Radar Armenia-ն այս առնչությամբ մեկնաբանություն էր խնդրել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանից, ով մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որակել էր «իշխանության ցանկություն»։

Հայկ Մագոյան