Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստին մասնակցելու որոշում ունի

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի խորհրդարանի առաջիկա նիստերին։

Radar Armenia-ի հետ զրույցում այդ խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. ««Հայաստան» խմբակցությունն ԱԺ նիստերին մասնակցության ձևաչափի հետ կապված որոշում ունի։ Մանրամասները՝ վաղը»։

Խամոյանը նաև հիշեցրեց, որ իրենք խորհրդարանի աշխատանքներին մասնակցել են՝ վկայակոչելով նախորդ նիստում հայտարարությունների ժամին իրենց պատգամավորների ելույթները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ այս խմբակցությունից ասել էին, որ ֆրակցիայում ամենատարբեր հարցերով քննարկումներ են տեղի ունենում, քննարկումներն ընթացքի մեջ են։

Հայկ Մագոյան