Քաղաքական

«Մանդատները վայր դնելու հարց ֆրակցիայում չի քննարկվել». Ագնեսա Խամոյան

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով իրենց ԱԺ վերադառնալու հավանականությանը, նշել էր, թե խմաբակցությունում քննարկումներ են տեղի ունենում։

Այսօր Radar Armenia-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ դեռ որոշում չկա. «Ֆրակցիայում ամենատարբեր հարցերով քննարկումներ են տեղի ունենում, քննարկումներն ընթացքի մեջ են, շարունակվում են»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորից մի քանիսը վայր կդնեն մանդատները, եթե ֆրակցիայում որոշվի վերադառնալ ԱԺ, Խամոյանն ասաց, որ նման հարց չեն քննարկել. «Մանդատները վայր դնելու հարց ֆրակցիայում չի քննարկվել»։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը մայիսից բոյկոտում է ԱԺ աշխատանքները, հայտարարելով, որ խորհրդարան կվերադառնան բացառապես իրենց օրակարգով։

Հայկ Մագոյան