Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին
Քաղաքական
14 Նոյեմբերի 2022, 13:28
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ցավակցություն հայտնելու համար։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանի ցավակցական գրառման մեջ ասված էր. «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»։
Thank you for your message of condolences. @AraratMirzoyan https://t.co/FbRKpUPHwm
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) November 14, 2022