ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի առթիվ։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
I express my sincere condolences to the families of victims of the deadly explosion in #Istanbul and wish a speedy recovery to the injured. @MevlutCavusoglu
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 14, 2022