Քաղաքական

Կարճատև զբոսանք Երևանով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով «Կարճատև զբոսանք Երեւանով»: Վարչապետը զրուցել է քաղաքացիների հետ, այնուհետև զբոսնել Հյուսիսային պողոտայով։ 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա է եղել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։