Քաղաքական

Մի շարք հարցեր պետք չեն, որ լուսաբանվանեն. «ՔՊ»-ն փակ համագումար է անցկացնում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր փակ համագումար է անցկացնում: Համագումարում կուսակցությունը պետք է ընտրի վարչության նոր կազմը։

Լրագրողների այն հարցին, թե ինչու է լուսաբանման համար համագումարը փակ, ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց. «Կուսակցության ներսի աշխատանքային պրոցեսները պարտադիր չէ, որ միշտ լուսաբանվի»։

Նրա խոսքով՝ մի շարք հարցեր պետք չեն, որ լուսաբանվանեն: Կլուսաբանվեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Կլինի ուղիղ հեռարձակում։