Քաղաքական

Անդրանիկ Փիլոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշումը հրապարակել է հոկտեմբերի 6-ին։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Փիլոյանը, նրա խորհրդականն ու այլ պաշտոնյաներ մեղադրվում են մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։ Փիլոյանը կալանավորվել էր մարտի 30-ին։

Սեպտեմբերի 26-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց Փիլոյանի գործով նախաքննության ավարտի մասին, իսկ օրեր անց դատախազությունը հաստատեց մեղադրանքն ու գործն ուղարկեց դատարան։