Քաղաքական

Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների քրեական գործը Գլխավոր դատախազությունը հաստատել և ուղարկել է դատարան. Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից։ 

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս հայտարարեց այս գործով նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար դատախազություն ուղարկելու մասին։

ՀՀ ԱԻ նախկին նախարարը, նրա խորհրդականը, գերատեսչության 10-ից ավելի աշխատակիցներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների մեջ: