Քաղաքական

Ընդդիմադիր խմբակցություններից ովքե՞ր են վայր դրել մանդատները

Խորհրդարանը լքած ընդդիմադիր պատգամավորների թիվն ավելացավ ևս մեկով։ Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ովքեր են մինչ այս պատգամավորական մանդատները վայր դրած գործիչները։

2021 թվականի հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը՝ հայտարարելով, որ մանդատից հրաժարվում է ոչ քաղաքական պատճառներով։ Նշենք՝ Դավիթ Սեդրակյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է։

 

Այս տարվա հունիսի 29-ին էլ պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ խորհրդարանը դադարել է լինել իր նպատակներին հասնելու արդյունավետ հարթակ։

 

Հաջորդ պատգամավորը, որ վայր դրեց մանդատը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էր։ Ղազինյանը հայտարարեց, որ որոշումը բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։ Արթուր Ղազինյանի՝ որպես պատգամավորի, լիազորությունները դադարեցին հուլիսի 15-ին։

Հայկ Մագոյան