Քաղաքական

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարում. Էդմոն Մարուքյան

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում գրել է. «Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի իշխանությունները ռազմական հանցագործություններ են կատարում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է պատասխան տա այս վայրագությունների համար:

Հիշեցնենք, որ, ըստ ՊՆ մամուլի քարտուղարի, տեսանյութի իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է: