Քաղաքական

Տեսանյութ է տարածվել, թե ինչպես են հայ ռազմագերիներին գնդակահարում

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեսանյութը որակել է «սարսափելի»։ Կլաարը թվիթերում գրառում է կատարել. «Ըստ ամենայնի, հայ ռազմագերիներին մահապատժի են ենթարկում: Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն»:

Կովկասյան հարցերով վերլուծաբան Նեիլ Հաուերն էլ տարածված տեսանյութի առթիվ գրել է. «Նոր տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ գերիներին։ Հայ ռազմագերիները լիովին առողջ են և գնդակահարվում են մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորների աչքի առաջ։ Սա հավանաբար սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված հարձակումից է»: