Քաղաքական

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ ռազմագերիներին: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարել.  «Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։  

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»։

Հիշեցնենք, որ, ըստ ՊՆ մամուլի քարտուղարի, տեսանյութի իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է: