ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ աշխատանքներ են տարվում։ Այս մասին այսօր Radar Armenia-ն տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից։
Հարցին՝ հնարավոր է արդյոք երկրորդ հանդիպմանը մասնակցի նաև Մեծի Տանն Կիլիկիոյ ԿաթողիկոսԱրամ Ա-ն, Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց. «Հաջորդ հանդիպման հետ կապված աշխատանքները ընթացքի մեջ են։ Արամ Ա կաթողիկոսի մասին հստակ որևէ բան ասել չեմ ուզում, որովհետև հաստակ չի»
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում հանդիպել էին Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել հանդիպումները։
Հայկ Մագոյան