Քաղաքական

Հայաստանի և Արցախի նախկին նախագահները Կաթողիկոսի մոտ քննարկել են ՀՀ–ում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։