Քաղաքական

«Մոսկվան խաղաղ գործընթացի իրականացման հարցում կօգնի Բաքվին և Երեւանին». ՌԴ ԱԳՆ

«Մոսկվան այսուհետ ևս կաջակցի Բաքվին և Երևանին՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում». «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Բոլոր համապատասխան շփումները, այդ թվում՝ բարձր մակարդակներում, պրոֆիլային գերատեսչությունների և խաղաղապահների հրամանատարության գծով, կանոնավոր բնույթ են կրում»,- ասել է Գոնչարը։

Ըստ Գոնչարի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման մասին որոշում կայացնելու դեպքում համապատասխան հայտարարություն կարվի Կրեմլի կողմից: