Քաղաքական

Ադրբեջանը հրետակոծել է Գեղարքունիքում ՌԴ սահմանապահ ուժերի տեղակայման կետը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի տեղակայման կետին։ Այս մասին հաղորդում է Инфотека24 տելեգրամյան ալիքը։

Ըստ ստացված լուրերի՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության անձնակազմը հարկադրված է եղել լքել տեղակայման վայրը։ Գնդակոծության հետեւանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։