Քաղաքական

«ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է բավարարել բանակի կարիքները». Պապիկյան

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է բանակի կարիքների ու մոբիլիզացիայի հարցերին։ «ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է բավարարել բանակի կարիքները։ Այս փուլում, երբ մոբիլիզացիա հայտարարված չէ, մենք անձնակազմին ապահովելու խնդիր չունենք։ Խնդրում եմ ինքնագործունեությամբ չզբաղվել։ Շնորհակալ եմ աջակցության ու պատրաստակամության համար, բայց այդ աջակցությունները երբեմն գցում են բանակի վարկը. կխնդրեմ ձեռնպահ մնալ նման քայլերից։ Բոլոր անհրաժեշտ պարագաները ձեռք է բերում պաշտպանության նախարարությունը»,-նշել է Պապիկյանը։