Քաղաքական

Ընդդիմադիրները կրկին չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուշադրություն է հրավիրել հանձնաժողովի ընդդիմադիր անդամների բացակայության վրա։ 

Նրա խոսքով. «Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել: Եթե որևէ մեկը տեղեկություն ունի նրանց գալու կամ չգալու մասին, խնդրում եմ տեղեկացրեք: Եթե չունեք, մենք քվորում ունենք և կշարունակենք մեր աշխատանքը: Քանի որ մեր նախագծի 5-րդ հարցն առնչվում է մեր երկրի անվտանգային խնդիրների կարևորագույն դրույթներից մեկին՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, ափսոսում եմ, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցրած մեր ընկերներն այս քննարկմանը նույնպես չմասնակցելով՝ հեռու են պահում իրենց մեր անվտանգային խնդիրներից»։

Նշենք, որ այդ նախագծով իրավական հիմք է ստեղծում, զենքի տիրապետման, օգտագործման, պահպանման  վերաբերյալ ուսուցման որոշակի կանոնակարգման համար: Հաստատում է զենքի, ռազմամթերքի եւ մատուցվող ծառայությունների շրջանառության ոլորտում պետական եւ լիազոր մարմինների իրավասությունների ցանկը: