Երրորդ Հանրապետություն

Երրորդ Հանրապետություն - Անկախությունը՝ նպատակակետ. Ալեքսան Հակոբյան (ԱՆՈՆՍ)

Radar Armenia-ն ներկայացնում է «Երրորդ Հանրապետություն» պատմական բնույթի հաղորդաշարը։

Մեր զրուցակիցները իրադարձությունների ակտիվ դերակատարներն են ու ականատեսները, որոնք պատմում են նորանկախ պետության չլուսաբանված դրվագների մասին: Մեր զրույցները տեղի են ունենում այն վայրերում, որտեղ ծավալվել են իրադարձությունները: 

«Երրորդ Հանրապետության» առաջին արարը Հայաստանի անկախության հարցն է՝ Արցախյան շարժումը, զրուցակիցը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր Ալեքսան Հակոբյանը։ 

Դիտեք հաղորդումը օգոստոսի 9-ին, ժամը 20։00-ին՝ Radar.am-ում, մեր Facebook-ի ու Youtube-ի էջերում։

Հ.Գ. Հաղորդումը նկարահանվել է մինչև Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական էսկալացիան և Բերձորի հանձնման վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումը։