Քաղաքական

Վահե Հակոբյանին կհեռացնեն պաշտոնից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորհրդարանը քննարկեց Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ետ կանչելու մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը։

Այն ներկայացրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Պատգամավորը նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կարևոր նախագծեր է քննարկել։ Սակայն, Վահե Հակոբյանը 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին, բացակայել ԱԺ խորհրդի 25 նիստերից 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից՝ 11-ից։

Ըստ Ծովինար Վարդանյանի՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի վրա դրվել են մի շարք պարտականություններ, այն է` նախապատրաստում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ, մասնակցում է խորհրդի նիստերին, ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարությունը և այլն:

Նախագիծը ներկայացնող Վարդանյանին պատգամավորները որևէ հարցեր չտվեցին։

Վահե Հակոբյանը չի մասնակցում ԱԺ նիստին, ըստ այդմ՝ ելույթ չունեցավ ԱԺ դահլիճում։

Ելույթներ չունեցան նաև նիստին մասնակից պատգամավորները։