Քաղաքական

ԱԺ-ն քննարկեց Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելու նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորհրդարանը քննարկեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից ետ կանչելու մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը։

Այն ներկայացրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ այդմ, Իշխան Սաղաթելյանը ԱԺ խորհրդի 25 նիստերից մասնակցել է միայն 7 նիստին։ Բացի այդ, ԱԺ պատգամավորները պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, ապահովել համերաշխությունն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հանրության շրջանում, մինչդեռ Սաղաթելյանը դա չի արել, ընդհակառակը՝ ընդդիմության հանրահավաքների հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանը։ Ջուլհակյանը մի քանի մեջբերում արեց Սաղաթելյանի հայտարարություններից։ Ըստ Ջուլհակյանի. «Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով նաև անհնարին է դարձել վերջինիս՝ ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը և լիազորությունների պատվիրակումը, ինչի հետևանքով նաև չեն իրացվել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը»: 

Նախագիծը ներկայացնող Ջուլհակյանին պատգամավորները որևէ հարցեր չտվեցին։

Իշխան Սաղաթելյանը չի մասնակցում ԱԺ նիստին, ըստ այդմ՝ ելույթ չունեցավ ԱԺ դահլիճում։