Միջազգային

Փետրվարի 16-ին Ռուսաստանը ներխուժելո՞ւ է Ուկրաինա

Ըստ Politico-ի տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակված է կարծելու, որ Ռուսաստանը ռազմական «ներխուժում» է իրականացնելու Ուկրաինա չորս օր անց՝ փետրվարի 16-ին, մինչդեռ Bloomberg-ի աղբյուրները հաղորդում են, որ «Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա» փետրվարի 15-ին։ 

Հիշեցնենք, հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ-ն և դաշնակիցները երեկվանից հայտնում են, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է հարձակվել Ուկրաինայի վրա, ինչպես նաև կոչ են արել իրենց և իրենց դաշնակից երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնակազմերին լքել Ուկրաինայի տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։