2022թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 հազարով։ «Ժողովուրդ»
Նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը մինչև այս պահը ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու առաջարկ կամ պատրաստակամություն չի հայտնել։ «Հրապարակ»
Ավիաընկերությունը կտուգանվի ուղևորին կեղծ փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար: «Ժողովուրդ»
ԱԱԾ աշխատակիցները զանգահարում են բոլոր նրանց, որոնց հետ Արցախցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանը կոնտակտ է ունեցել։ «Հրապարակ»