Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

Ո՞ր դեպքում ավիաընկերությունները կտուգանվեն. «Ժողովուրդ»

Մամուլ

9 Փետրվարի 2022, 9:02

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար:

Այսինքն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրելու Հայաստանի օդանավակայանում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների պահպանության և խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։

Ավելին, պատասխանատվություն է կրելու նաև օդանավակայանում ուղևորների պահպանության և խնամքի համար սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տվյալ չվերթի ուղևորին ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժելու դեպքում:

Այս պահանջները չկատարելու համար տուգանք կնշանակվի, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային ստանդարտներով սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահանջների չկատարման դեպքում ավիաընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել