Հարևան տարածքներում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ուժեղացումը ոչ միայն սպառնալիք է Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է անդրադառնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ողջ անվտանգության վրա։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Վալդայ միջազգային քննարկման ակումբի «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում։
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններում նկատվում է ՆԱՏՕ-ի ռազմական խմբավորումների զգալի աճ, հարակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների զարգացում»,-հայտարարել է Զասը, հավելելով որ այդ գործողությունները բացասաբար են անդրադառնում ողջ կազմակերպության, ողջ ՀԱՊԿ-ի անվտանգության վրա։
«Մենք հիմա ստեղծել ենք աշխատանքային խումբ և ուշադիր ուսումնասիրում ենք մեր այս առաջին պրակտիկ փորձը, մեր բոլոր գործողությունները: Մենք փորձարկելու ենք առաջին հերթին ճգնաժամային արձագանքման համակարգը, մենք պետք է կարողանանք արագ և արդյունավետ. կիրառել առկա ներուժը ցանկացած պայմաններում և գոտու պատասխանատվության ցանկացած կետում»,- Հայտարարել է Զասը։