Արցախի ընդդիմադիր երեք խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Շահրամանյանին
Արցախ
6 Սեպտեմբերի, 14:19
Արցախի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարությունը», ՀՅԴ-ն եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Մինչ այդ, սակայն, նա Պետական նախարար էր նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։
Արցախի նախագահին ընտրելու է խորհրդարանը, ոչ թե քաղաքացիները։
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում