Արցախ

Դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով կա զոհ և վիրավոր. ԱՀ ՆԳՆ

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։


Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։