Արցախ

ԼՂ նախագահականը՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումը վերականգնելու, Հայաստանից Արցախը սնուցող էլեկտրական գծի վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության վերաբերյալ։ Այլ հարցեր օրակարգում չեն եղել։ «Հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ ևս նման հանդիպում էր տեղի ունեցել։

Հայկ Մագոյան