Արցախ

Հանդիպում է տեղի ունեցել. ճանապարհի արգելափակման վերացման ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է բանակցությունները

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Radar Armenia-ին հաստատել է, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:

Խոսնակի խոսքով՝ ճանապարհի արգելափակման վերացման ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է բանակցությունները, և հույս կա, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես: