Արցախ

ԱՀ նախագահականը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելու լուրերը

Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը նշանակվելու է պետնախարար։ Մեկնաբանություն ստանալու համար Radar Armenia-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱՀ նախագահական։

Պատասխանում ասվում է, որ ս.թ. սեպտեմբերի 8-ին նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին, ողջունել նրա՝ Արցախ տեղափոխվելու որոշումը, քննարկել համագործակցության հետ կապված հարցեր. «Համագործակցության ձևաչափի և ծրագրերի վերաբերյալ առաջիկայում հստակ տեղեկություններ կտրամադրվեն»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին։

Հայկ Մագոյան